Սպասելու ենք կոնկրետ արդյունքների. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո
«Մենք մեր ու ձեր պահանջներով ոստիկանության ղեկավարության ու ոստիկանապետի հետ հանդիպեցինք»,- ոստիկանությունից դուրս գալով՝ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին դեպի ոստիկանություն, ուր ներկայացվեց նրանց հիմնական պահանջները, ապա խորհրդարանական ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ հանդիպեցին ոստիկանապետի հետ։
Ի. Սաղաթելյանը հիշեցրեց իրենց առաջին պահանջը՝ «բոլոր այն ոստիկանները, որոնց անուններով և էկրաններով ցուցադրել ենք, այսօր քաղաքացիների, այդ թվում պատգամավորների նկատմամբ իրականացրել են ապօրինի հանցագործ գործունեություն, միչև վաղը պետք է կասեցվի նրանց գործունեությունը և ենթարկվեն քրեական պատասխանատվության»։
«Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեությունն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։ Այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում ավտոերթերից 80-ից ավելի մեքենաներ ապօրինի կերպով բռնագրված էին, տարբեր պատճառներով չէին վերադարձվում քաղաքացիներին։
«Պայմանավորվել ենք՝ բոլոր մեքենաները կվերադարձվեն մեր հայրենակիցներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ ոստիկանությանը հստակ փոխանցել են՝ անցնող երկու օրվա ընթացքում անհամաչափ և բռնի ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, ինչը որևէ կերպ չի կարող կասցնել իրենց պայքարը, հետ պահել այդ պայքարից։
«Կոչ ենք արել վերջ տրվի նման գործողություններին։ Հույս ունենք՝ ոստիկանությունն ըմբռնումով է վերաբերելու մեր կոչին։
Մենք հայտարարել ենք, որ ոստիկանությունը մեր թիրախը չէ։ Եթե ոստիկանությունը շարունակում է ծառայել պետությանը, գործում է օրենքի շրջանակներում, ոստիկանության հետ որևէ խնդիր չունենք։ Կա մեկ մարդ, որին մենք օր առաջ պետք է հեռացնենք»,- ասաց Ի.Սաղաթելյանն ու ոստիկանության դիմաց հավաքված հազարավոր քաղաքացիներ միասին վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Նա հայտարարեց, որ այս պահին համարում են իրենց պահանջների հիմնական մասը բավարարված, բայց նաև ասում են՝ հետևողական են լինելու ու սպասելու են բոլոր դեպքերով կոնկրետ արդյունքների։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջներ ոստիկանապետին
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար
- Մի խումբ ոստիկաններ ծառայողներ վերջնականապես խզել են իրենց կապը օրենքի ու օրինականության հետ
- Ոստիկանների կերպարները՝ «ես էլ գնդապետ շինող եմ», «թու քո մարտական խաչի վրա»
- Օրենքի պահանջներն ու պայմանները՝ ոստիկաններին
- Ոստիկանության ռեֆորմի արդյունքում ՀՀ ոստիկանությունը դարձրել են Գեստապո. Կարեն Քոչարյան
- Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին՝ պատասխանատվություն
- Արթուր Վանեցյան. Հերոսի հորը մեկ օրում մեղադրանք են առաջադրում, իսկ զինվորասպան սրիկային արդեն մեկ տարի որևէ մեղադրանք չի առաջադրվում
- Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է բաժին բերված անչափահասներին. Փաստաբան
- Արթուր Վանեցյան. Չեն մարսելու
- Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեական գործեր մի՛ շալակեք․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին