Վաղը ժամը 08։00-ին միացեք անհնազանդության ակցիաներին. Սաղաթելյան
«Միասին ծանր ու դժվար գործ ենք սկսել, բայց վստահ եղեք, որ միասին այս գործն ավարտելու ենք հաղթանակով, որովհետև պինդ եք, ամուր ու վճռական եք, մենք միասնական ենք»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմել պայքարին միացած քաղաքացիներին։
Նա ասաց, որ վաղը առավոտյան 08․00-ին կրկին սկսում են բողոքի, անհնազանդության ակցիաները։
«Այլ ճանապարհ, այլ տարբերակ չկա։ Մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր թիվն ավելացնենք ու հասենքն այն նպատակին, ինչը մեր առջև դրել ենք»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ի.Սաղաթելյանի խոսքով, այսօր նորից փաստել են՝ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ. «Այսօր 600-ից ավելի բերման ենթարկվածներ ենք ունեցել, հիմա բոլորն այստեղ են։ Պետք է համախմբենք, շատանանք ու այս գործը հասցնենք իր հաղթական ավարտին»։
Նա հրապարակեց` մայիսի 19-ին ժամը 08։00-ին որ վայրերից են շարժվելու խմբերը և որտեղ հավաքվեն քաղաքացիները․
Գարեգին Նժդեհի հրապարակ,
Կոմիտաս, եկեղեցու մոտ
Ավան, «Հարսնաքար» համալիրի մոտ
Նորքի զանգված՝ «Մեգամոլի» դիմաց
Սասունցի Դավթի արձանի դիմաց
15-րդ թաղամաս, Հանրապետական հիվանդանոցի այգում
Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ
Ֆրանսիայի հրապարակ։
«Միացեք բողոքի ակցիաներին, որքան շատ, այնքան մեծ գործ կանեք։
Հոգնել չկա, հետքայլ չկա, նահանջ չկա։ Մինչև վերջ, մինչև հաղթանակ»,- ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի նախագահը, դիմեց շարժմանը միացած քաղաքացիներին՝ միասին գործ ունեն անելու, իսկ 19․00-ին կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Սպասելու ենք կոնկրետ արդյունքների. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո
- Պահանջներ ոստիկանապետին
- Մենք ենք քաղելու այն բերքը, որոնց սերմերը ցանվում են այսօր․ Կաքավիկ
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Ես այստեղ եմ, որովհետև այստեղ չլինելու այլընտրանքն օդանավակայանն է․ Տիգրան Վարդանյան
- Լիտվայի նախագահը հանդիպելու է «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ
- Արթուր Վանեցյան. Չեն մարսելու
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Լսի՛, ես Գագիկ Ջհանգիրյա՞նն եմ քեզ համար, գնացեք Գագիկից հարցրեք. Սեյրան Օհանյանը՝ Մոնումենտի դղյակների մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները