Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը Կարմիր ծովում
Իրանի ռազմածովային ուժերը խափանել են անօրինական զինված խմբավորումների հարձակումը Կարմիր ծովում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդվում է Jamaran գործակալության՝ հիմնվելով հրամանատարության վրա։
Նշվում է, որ ուժայիններն օգնության ազդանշան են ստացել ծովահենների կողմից հարձակման ենթարկված իրանական նավից։ Դեպքի վայր ժամանած Իրանի ռազմածովային ուժերը կրակ են բացել հարձակվողների վևա՝ ստիպելով նրանց հեռանալ դեպքի վայրից։
Հաղորդվում է նաև, որ այն Իրանի անվտանգության ուժերի երկրորդ նման բախումն է միջազգային ջրերում վերջին շաբաթվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում
- ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախումը քիչ հավանական է. CNBC
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան