Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
«Գուցե իշխանություններն ունեին նման մարտավարություն, որ, ընդդիմադիրներին մասսայաբար բերման ենթարկելով, փորձեն կոտրել շարժման թափը, բայց մենք երեկ համոզվեցինք՝ 500-ից ավելի բերման ենթարկված, տասնյակ հազարավորների երեկոյան երթեր»,- ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Նա նշեց, որ ինչքան իրենց հարածում են, իրենք այնքան վեր են սավառնում, այնքան ուժեղանում են, այնքան շատանում են, իրենց կամքն ամրանում է։
«Այս բոլորը եթե ի մի եմ բերում, ապա վստահաբար ասում եմ՝ շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է ու մենք հասնելու ենք մեր կարճաժամկետ նպատակին՝ ազատվել այս դավաճան վարչախմբից, որից հետո ազգովի լծվենք մեր ազգային պետականության շենացման գործին»,- ասաց Գալստյանը։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամի խոսքով, այսօր Հայաստանի կադրային լավագույն բանկn ընդդիմադիր շարժման տրամադրության տակ է, Ֆրանսիայի հարապարկում հավաքված են վերջին 30 տարիների Հայաստանի պետական կառավարման համակարգում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարդիկ։
«Ու մենք ասում ենք՝ տգետների, անուսների իշխանությանը պետք է փոխարինի գրագետ, հայրենասեր քաղաքացիների իշխանությունը, արժանավորների իշխանությունը, քանի որ մենք տեսել ենք, որ ինչպես կարող է տգետներ մեկ ամսվա, տարվա մեջ քանդել տարիներով ստեղծածը»,- ասաց Խ.Գալստյանը։
Նա վստահ է՝ այն, ինչ ծրագրավորել են, հաջողության են հասնելու և իսկապե Հայաստանը պետք է ունենա բացառապես ազգային շահերի վրա կառուցած ազգային էլիտա և ազգային իշխանություն։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Մարդիկ այսօր իրենց ընտանիքներով, երեխաներով, ծերերով դուրս են եկել փողոց հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան