Մենք ենք քաղելու այն բերքը, որոնց սերմերը ցանվում են այսօր․ Կաքավիկ
«Ես Կաքավիկն եմ , ոչ ոքից չտարբերվող ավագ դպրոցի աշակերտուհի։ Գուցե շատերիդ մոտ հարց առաջանա, ի՞նչ եմ ես անում այստեղ՝ պատասխանները շատ-շատ են»,- Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում ասաց ավագ դպրոցի աշակերտուհի Կաքավիկը։
Անդրադառնալով ամենատարածված հարցին, թե ինքն էլ է մասնակցում ցույցերին, ասաց․
«Այո՛, ես ևս մասնակցում եմ հայրենափրկությանը։ Այո՛ , ես այստեղ եմ , քանի որ գտնում եմ, որ դա է ճիշտը։ Մենք ենք պատասխանատու մեր հայրենիքի ապագայի համար։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ զգա այդ պատասխանատվությունը։ Դա չի ծնվում մեր մեջ, մենք դա կրում ենք»։
Աշակերտուհին չցանկացավ որևէ մեկին կոչ անել՝ միանալ պայքարին, պարզապես ցանկացավ բոլորին հասու դարձնել, որ՝ մենք ենք մեր հայրենիքի ապագան։
«Մենք ենք քաղելու այն բերքը, որոնց սերմերը ցանվում են այսօր։ Մենք ենք կրում այն սպին, որը դեռ հնարավորություն կա բուժելու։ Կոչ եմ անում իմ հասակակիցներին՝ եթե ձեր մեջ քաջություն կա, եկեք այս հրապարակ, գոնե մեկ ժամով շրջեք վրաններում և նայեք մարդկանց աչքերի մեջ։ Քաջություն հավաքեք ձեր մեջ և հարցրեք զոհված զինծաառայողի ծնողին ,թե ինչպես է, արդեն իսկ իմանալով պատասխանը։ Վստահ եմ, որ այդ ամենից հետո կհամոզվեք, որ սա հայրենանվեր պայքար է, որ այստեղ բոլորն ունեն մեկ նպատակ՝ ունենալ հայրենիք»,-ասաց ավագ դպրոցի աշակերտուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին