«Հայրենիք». Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը,
«Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մայիսի 18-ին վաղ առավոտից մեկնարկած բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանական ուժերի կողմից աննախադեպ բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ: Ապօրինի կերպով բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը, որոնց շարքերում քիչ չեն նաև կանայք և տարեցները, ակնհայտ բռնության է ենթարկվել, կան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բազմաթիվ քաղաքացիներ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, որն այսօր արդեն աննախադեպ դրսևորումներ ստացավ:
Ոստիկանության հակաօրինական գործողությունների փաստերն արձանագրված և փաստագրված են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
Անգամ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին բարձրախոսով ոստիկանությանն իրազեկել է խաղաղ ակցիայի ավարտի մասին, սակայն նույնիսկ դրանից հետո ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժ կիրառելով մայթերից քաղաքացիներին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիությամբ օժտված ԱԺ պատգամավորների նկատմամբ ոստիկանության նման կեցվածքը:
Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը կոնկրետ հանձնարարականներ է ստացել ամեն գնով սեփական աթոռը պահել փորձող այս իշխանություններից, իսկ նման գործելաոճն իշխանությունների՝ հոգեվարքի մեջ գտնվելու հերթական ապացույցն է:
«Հայրենիք» կուսակցությունը մայիսի 18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ դիմում է ոստիկանության ծառայողներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, գործել բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում:
«Հայրենիք» կուսակցությունը դիմում է նաև միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ այդ թվում ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հստակ գնահատականներ:
Հետևողական ենք լինելու բռնության յուրաքանչյուր դեպքի բացահայտման ուղղությամբ, իսկ ՀՀ քաղաքացու, խաղաղ ցուցարարի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել
- Արթուր Վանեցյան. Հերոսի հորը մեկ օրում մեղադրանք են առաջադրում, իսկ զինվորասպան սրիկային արդեն մեկ տարի որևէ մեղադրանք չի առաջադրվում
- Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է բաժին բերված անչափահասներին. Փաստաբան
- Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են ակցիայի մասնակցիներին
- Անդրեա Վիկտորին. Իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից
- Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
- Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին