Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Որոշ ոստիկաններ, կարծես, նեղվում են, որ իրենց հանդեպ քաղաքացիներն անարգալից վերաբերմունք են ցույց տալիս։ Նոր կադրեր էի նայում, իսկապես ես էլ ինձ մի պահ վատ զգացի։
Բայց մյուս կողմից էլ մտածում ես՝ իսկ իրականում ո՞վ է ոստիկանին ավելի անարգալից վերաբերվում՝ ձեռքերը գրպանում իր հետ խոսացողը, թե՞ շան պես խաղաղ ցուցարարների վրա քսի տվողը։
Ասենք, էտ բարձրաստիճան ոստիկանը, որ նեղվում է, երբ իր ներկայությամբ հայհոյանք է հնչում, բա ինքը չի՞ նեղվում, որ ակնհայտ թափթփուկին բերել ոստիկանական համազգեստ են հագցրել, սև բերետներ դրել գլխներին ու այդ նույն բարձրաստիճան ոստիկանին շրջանցելով հրամաններ տալիս դրանց, որ կատարեն։ Նորից եմ հարցնում՝ ո՞վ է անարգում այդ ոստիկանին։
Չափ ու սահմանները լրիվ անցել են՝ ո՛չ մեծ են նայում, ո՛չ փոքր։ Ո՛չ կին, ո՛չ տղամարդ։ Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին, հետո ձեռքերը ոլորում տանում։ Դրանց ո՞նց հարգես։ Կամ էլ ո՞նց զանազանես՝ դիմացդ պատվարժան սպա է կանգնած, թե՞ «օլիգարխի ախռանիկ»։ Երկուսն էլ նույն համազգեստով են։
Դրա համար, երբ հարգանքից ենք խոսում, կարծում եմ առաջինը դրա մասին հենց իրենք՝ ոստիկանները պետք է մտածեն։ Նախ և առաջ պիտի օրենքի սահմաններում մնան ու թույլ չտան, որ տարբեր բջեր խառնեն իրենց շարքերին։ Այո, տհաճ վիճակներ շատ են լինում։
Բայց դա գալիս է նրանից, որ այդ նույն ոստիկանները կոտրվել են Նիկոլի առաջ։ Ուզում են՝ Նիկոլն իրենց ոնց ուզի օգտագործի, բայց քաղաքացիները հարգեն։ Այդպես չի լինում։ Չեն հարգելու։ Ավելին ասեմ, մարդկանց համբերության բաժակը լցվում է արդեն։ Ու այսպես մենք ոչ մի լավ տեղ չենք հասնելու։ Այնպես որ, հարգելի ոստիկաններ, մտածեք ասածներիս մասին ու նաև ձեր վիճակի մասին։ Լավ մտածեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են ակցիայի մասնակցիներին
- Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեական գործեր մի՛ շալակեք․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանությանը
- Անդրեա Վիկտորին. Իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից
- Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
- Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը. Նա այժմ հիվանդանոցում է
- Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում կանանց
- Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Փաստաբան
- Freedom House-ը Հայատանի ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան