«Հրապարակ». Իշխանության պլան Բ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց։
Փաշինյանի թիմում կարծում են, որ եթե իրավիճակը հասնի անվերահսկելիության կետին, եւ իշխանությունը ցուցարարներին զսպելու ռեսուրս չունենա, պետք է նորից հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը կնշանակի հերթական անգամ վերարտադրվել եւ երկարաձգել իրենց պաշտոնավարումը։
Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել եւ հանգցնել բողոքի այս ալիքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան