Վատ լուր ունեմ թե՛ իշխանության, թե՛ նրա համար գործիք դարձած ուժային կառույցների համար. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության նադամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր երիցս ականատես եղանք, թե ինչպիսի անհամաչափ ուժի կիրառմամբ կարմիրբերետավորները բերման են ենթարկում ՄԱՅԹԻՆ կանգնած, երթևեկությանը չխոչընդոտող մարդկանց:
Իրենց բնորոշ և խիստ սիմպտոմատիկ դատարկ հայացքներով, ոչինչ չասող դեմքի արտահայտությամբ հաստավիզ ու հաստաբիլակ տղամարդիկ մխրճվեցին հանգիստ կանգնած մարդկանց խմբի մեջ ու առանց պատճառի փաստացի առևանգեցին մի քանիսին:
Յուրաքանչյուր խաղաղ ցուցարարի հաշվով չորսական կարմիրբերետավորի առկայությունը ասում է, որ ռեժիմը ոչ թե խուճապի մեջ է, այլ ահաբեկված է:
Փաշինյանական խունտային մնացել է ընդամենը մեկ հենասյուն՝ ուժային կառույցները: Եվ այդ ուժային կառույցները օգտագործվում են քաղաքացիների դեմ աննախադեպ բռնություններ կիրառելու համար:
Բայց վատ լուր ունեմ թե իշխանության և թե նրա համար գործիք դարձած ուժային կառույցների համար՝ ՄԵԶ ԾԵԾԵԼՈՎ, ԹԵՎԵՐ ՈԼՈՐԵԼՈՎ, ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ չեք կարող վախացնել, ընկճել կամ հետ պահել մեր պայքարից: Մենք 2018-ից ի վեր այնպիսի դպրոց ենք անցել ատելության մթնոլորտում, որ կոփվել ենք:
#սիկոլ - իզացիան անխուսափելի է
Հ.Գ. Հա ու մի բան էլ. էն որ մեզ տենհավեսով ուղարկում եք Արցախ կամ սահման պահելու, այ սրանց ուղարկեք, այս кувалда բազուկներով կարմիրբերետավորներին ուղարկեք»:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
- Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան