ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։
Լրատվական գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի ներգրավման հնարավորությունը սահմանափակվում է դաշինքի երկրների տարածքների գոտում, հետևաբար՝ բացառվում է կոլեկտիվ ուժերի կիրառումը հատուկ գործողության շրջանակներում։
«Ուկրաինան մեր տարածքը չէ։ ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում այդ տարածքներում միջոցների օգտագործում։ Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյան
- ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին
- Փաշինյան. ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին
- ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայի գագաթնաժողովից հետո մի շարք փաստաթղթեր են ընդունել
- ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստ կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին