Օրանժ Արմենիան հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայանում է ամանորյա անակնկալներով
Օրանժ Արմենիան այսօր հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացավ ամանորյա անակնկալներով: Այսուհետ այս ծառայությունները նախընտրող բաժանորդները կարող են միանալ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին և ստանալ րոպեներ տեղական բոլոր ցանցերի, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետ հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ:
Orange Ունիվերսալ սակագնային պլաններում ներառված րոպեները սպառելուց հետո, բոլոր ցանցեր զանգերի համար կգործի բացառիկ 12 դրամ/րոպե սակագինը: Բացի այդ, այն բաժանորդները, ովքեր Orange Ունիվերսալ սակագնային պլաններին կմիանան 24 ամսով, հնարավորություն կունենան ընտրված հեռախոսներ ձեռք բերել հատուկ գնով և պայմաններով:
«Գալիք տոներին ընդառաջ, ուրախ ենք մեր նոր և առկա բաժանորդներին ներկայացնել հետվճարային սակագնային պլանների հեղափոխական փաթեթը: Այս 4 ունիվերսալ սակագնային պլանները ստեղծել ենք՝ համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները հաշվի առնելով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Նրա խոսքերով՝ ունիվերսալ սակագնային պլանները Օրանժի բաժանորդներին հնարավորություն կտան ազատ շփվել մտերիմների հետ՝ առանց մտահոգվելու, թե որ ցանց են զանգում:
«Ներառված րոպեները նրանք կարող են սպառել նույնիսկ ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող իրենց բարեկամների հետ խոսելու համար, իսկ ներառված գերարագ ինտերնետի զգալի ծավալը թույլ կտա հեշտորեն օգտվել համացանցից և շփվել սոցցանցերում»,- ասաց նա:
Այսպիսով, միանալով «Orange Ունիվերսալ 2900» սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 350 րոպե և նույնքան SMS, ինչպես նաև 1000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 5500» սակագնային պլանին միանալիս բաժանորդները կստանան 750 րոպե, նույնքան SMS և 5500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 8000» սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 1500 րոպե տեղական ցանցեր, նույնքան SMS և 10000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 12500» սակագնային պլանի բաժանորդները կստանան 3000 րոպե և SMS, ինչպես նաև 15000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ներառված րոպեներով բաժանորդները կարող են զանգեր կատարել ինչպես տեղական բոլոր ցանցեր, այնպես էլ ԱՄՆ և Կանադա, իսկ SMS-ներն ուղարկել տեղական բոլոր ցանցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան