Թուրքիան սահմանային լարված իրավիճակի հետ դեռևս որևէ կապ չունի. Հ.Մելիք-Շահնազարյան
Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակի հետ դեռևս որևէ կապ չունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, Թուրքիան չի գնա նման քայլի հաշվի առնելով երկու գործոն. «Ռուս–թուրքական հակամարտությունը զարգանում է հարակից տարածաշրջաններում, այն տարածաշրջաններում, որտեղ թե Ռուսաստանը, թե Թուրքիան մշտապես փորձել են մեծ ազդեցություն ունենալ, ազդեցության սահմաններն էլ մշտապես հակասել են միմյանց: Ղրիմում պարտվեց Թուրքիան Ռուսաստանին, հիմա պարտվում է Սիրիայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի գործողություններն արդեն իսկ զրկել են Թուրքիային մի շարք հնարավորութուններից: Նման պայմաններում այս տարածաշրջանը դարձնել մրցակցության վայր, որտեղ ակնհայտորեն Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ են, խելամիտ չէր լինի Անկարայի կողմից: Այսօր Անկարայի խնդիրն է ինչ-որ ձևով դադարեցնել հետագա կորուստները: Այդ պատճառով Թուրքիան չէր գնա այս տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցակցության:
Երկրորդ գործոնն այն է, որպեսզի Ադրբեջանը լսեր Թուրքիային և գնար պատերազմի հայկական պետության հետ, պետք է հստակ երաշխիքներ ունենար Թուրքիայի կողմից, որ պատերազմում հաղթելու է կամ հաջողություններ է ունենալու, չի կորցնելու ոչինչ: Թուրքիան, առհասարակ ոչ մեկը չի կարող Ադրբեջանին նման երաշխիքներ տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան