Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է, թե ինչ տեղի ունեցած քիչ առաջ իրենց բերման ենթարկելիս.
«Կարճ պատմեմ, թե ինչ կատարվեց քիչ առաջ: Մի խումբ քաղաքացիներով խաղաղ անհնազանդության ակցիա էինք իրականացնում երթի ձևով: Պռոշյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա որևէ ոստիկան մեզ չէր ուղեկցում, իսկ մենք շարունակում էինք մեր խաղաղ ակցիան:
Մաշտոցի պողոտայում երթով թեքվեցինք դեպի Պուշկինի փողոց, որտեղ ոստիկանության զորքերի համազգեստով հարյուրավոր մարդիկ հարձակվեցին մեզ վրա, կիրառեցին բիրտ ուժ և կատարեցին զանգվածային ձերբակալություն:
Ավտոբուսում շուրջ 40 հոգի էինք, մեզ տանում էին անհայտ ուղղությամբ և հանկարծ մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից:
Մենք ուժեղ ենք միասին, առանց թուրքի Հայաստան լինելու է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
- Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում