Վարդան Ոսկանյան. Մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Հայաստանում արժանավորների ազգային իշխանության հաստատումից հետո լրջագույն խնդիրներից մեկը լինելու է հասարակական ինժեներիայի իրականացումը։
Հարյուրամյակներով ազգային պետականության բացակայությունը հանգեցրել է նրան, որ մեր հասարակության մի հատվածի մոտ ձևավորվել է սեփական պետականության հանդեպ պատասխանատվության բացակայության վնասակար հատկանիշ և այլոց պետականության շրջանականերում որպես համայնք գոյատևելու «հարմարավետության» վերաբերյալ կեղծ մտայնություն։
Հայությունն Առաջավոր Ասիայի փոթորկուն ծովում հազարամյակների խորքից սեփական պետականություն և թեկուզ համեմատաբար կարճատև, սակայն նույնիսկ հայկական կայսրություն կերտած ազգերի թվում է, ուստի մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը, քանզի հայության հետագա գոյությունը և զարգացումը ապահովել ունակ է միայն և բացառապես հայկական պետականությունը իր այժմյան երկու հանգրվանային բաղադրիչներով՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններով։
Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ և հայաստանցի, և այդ գիտակցությունը պետք է սերմանի ու խթանի հենց ազգային պետությունն իր ողջ գործիքակազմով և ինստիտուտներով»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական կողմը պետք է իմանա՝ Հայաստանում գալու է ազգային իշխանություն և փոխելու է իրողությունները. Վարդան Ոսկանյան
- Իրանը բարեկամական երկիր է, բայց եթե բարեկամիդ հետ չես աշխատում՝ աշխատում է թշնամին. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին
- Իրանի շահերը բախվում են Թուրքիայի շահերի հետ և՝ ոչ միայն Հայաստանում. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Թշնամական քարոզին հավատացող հայաստանցիներին մորթելու են առաջինը
- Արցախից հրաժարումով Հայաստանի համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են. Վարդան Ոսկանյան
- Իրականում նման բան չի կարող լինել, թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի համար
- Վարդան Ոսկանյան. Մեր հետագա գոյությունը պայմանավորված է լինելու մեր ռազմական և անվտանգային համակարգերի հզորացումով
- Վարդան Ոսկանյան. Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու մի արդյունավետ ճանապարհ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան