Գեղամ Նազարյան. «Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում, գրում է.
«Ուշադրություն. Վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաև հորեղբորը։ և սա Արարատնյուզ ի հերթական ուղղորդող հոդվածից հետո։
Ռեժիմը խրխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլևս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր Արարատնյուզով ուղղորդող հոդվածներ հրապարակելով։
Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ի չ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը և Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։
Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
- Մեր պահանջն է, որ դավաճանը պատժվի. Գարիկ Գալեյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին