Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
Այսօր ժամը 10։45-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 277 մասնակիցներ։ Panorama.am-ին նման տվյալ փոխանցեցին ոստիկանությունից։
Ըստ ոստիկանության, նրանք բաժիններ են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով։
ՎԻՎ հոդված 182-ը սահմանում է.
«Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ ռեկորդ էր սահմանել բաժիններ բերման ենթարկվածների թվով։ Մինչև կեսօր բերման էր ենթարկվել 414 քաղաքացի։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը համեմատել էր 2018-ի իրադարձությունների հետ. «Պաշտոնական տվյալներով այսօր (մայիսի 17-ին-խմբ) ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 414 ցուցարար։ 2018թ. «հեղափոխության» օրերին ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ»։
Դատելով այսօր ոստիկանների՝ բերման ենթարկելու ինտենսիվ գործողություններից, հնարավոր է՝ ռեկորդն այսօր գերազանցվի։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
- «Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
- Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են ակցիայի մասնակցիներին
- Հանուն պարգևավճարի ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք և քրեական գործեր մի՛ շալակեք․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում