Ոստիկանների կերպարները՝ «ես էլ գնդապետ շինող եմ», «թու քո մարտական խաչի վրա»
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը, ոգևորված Շուշիի ազագրաման պայքարով և սրընթաց հարձակում գործելով Բերդաձորի ուղղություններով, հայ ժողովուրդն Արցախը Հայաստանի հետ միասին միացրեցին երկու մեր պատմական մասերը։ Դա յուրովի հաղթանակ էր և միասնության տոն։ Միասնական ջանքերի շնորհիվ մենք հասանք հաջողությունների»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց , որ այսօր շարունակվում է ազատագրման համար պայքարը։
«Շուշիի ազատագրմամբ մեր պապերը մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, իմ սերնդակիցները հայ ժողովրդին վերադարձրեցին Եռատոն։ Այս իշխանությունների օրոք այդ Եռատոնը նորից դարձավ մեկ տոն»։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս պայքարն ապագա հաղթանակների,արժանապատվության համար է։ Քաղաքական գործիչն, անդրադառնալով այս իշխանությունների կողմից նշաձողն իջեցնելուն, ասաց․
«Այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը՝ Եռատոնը դարձավ միայն մեկ հաղթանակ։ Այս իշխանությունների օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրհատակի մակարդակի։ Այս իշխանությունների օրոք խաղաղությունն ու արտաքին քաղաքականությունն իջեցվեց շղարշի մակարդակի, ոչ թե արժանապատիվ խաղաղության, այլ խաղաղություն մուրալու մակարդակի։ Այս իշխանությունների օրոք պետության և մեր ժողովրդի պաշտպանությունը իջեցվեց ևս մեկ նշաձող։ 30 տարի անց այս իշխանություններն ասում են, որ մեր համար միևնույն է,թե սահմանում կամ բանակում ինչ կտիրի, կարևորն իրենց աթոռն ու իշխանությունն է։ Դրա համար կարող են գնալ ամեն ինչի՝ անգամ բիրտ ուժ կիրառելով պատգամավորների, պատերազմի մասնակիցների նկատմամբ»։
Օհանյանը նաև հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այսօր տեղի ունեցած դեպքին, նշելով, որ խելացի, նորմալ, համարձակ իշխանություններն այդպես չէին վարվի, այդպես վարվում են միայն վախկոտ իշխանությունները։ Պատմելով կատարվածը, ՊՆ նախկին նախարարն, ասաց․
«Արցախի համար պատերազմի մասնակիցը, գնդապետը կանգնած է մայթի վրա։ Ոստիկանությունն ասում է՝ «սրան էլ բռնեք», գնդապետն ասում է՝ «այդ ինչպես ես խոսում իմ հետ, ես բանակի գնդապետ եմ», իսկ մայորն ասում է՝ «ես էլ գնդապետ շինող եմ»։ Այնուհետև գնդապետին գցում են քացու տակ, կոշիկներով, ոտքերով հարվածում գլխին։ Կողքից մեկն ասում է՝ «ինչ եք անում, չէ որ Մարտական խաչի ասպետ է», ոստիկանական զորքի մայորը գիտե՞ք ինչ է պատասխանում, ասում է՝ «թու, քո Մարտական խաչի վրա» և թքում է մարտական գործողությունների մասնակից գնդապետի վրա։ Ուզում եմ ասել, որ նման մարդիկ մարտական գործողություններից ճողոպրած մարդիկ են։ Նման մարդիկ չի կարող պատահել, որ մասնակցեն մարտական գործողություններին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին