Ես այստեղ եմ, որովհետև այստեղ չլինելու այլընտրանքն օդանավակայանն է․ Տիգրան Վարդանյան
«Այս իշխանությունը, որի համար Շուշին դժգուն էր ու դժբախտ, այդպիսին է դարձրել մեր իրականությունը, կյանքը, որում մենք պետք է ապրենք մեր ամենալուսավոր օրերը։ Մեր այս օրերը, սակայն, անլույս են ու խավար։ Այո՛, նաև մենք ենք թույլ տվել խավարամտությունն իշխի Հայաստանում»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ համատարած մթությունն ամեն օր լուսավորվում է երիտասարդության անկոտրուն պայքարով ու վճռականությամբ։
Այս համատեքստում, Վարդանյանը դիմելով հասակակակիցներին, որոնք տարբեր պատճառներով չեն մասնակցում հանրահավաքին, ասաց․
«Տղերք, ես այստեղ եմ, որովհետև այստեղ չլինելու այլընտրանքն օդանավակայանն է։ Հայաստանը լքելու անվերադարձ տոմսը։ ես այստեղ եմ, որպեսզի կարճ ժամանակ անց մենք մեր ուսանած մասնագիտությունները չփորձենք վաճառել օտար շուկաներում ու այլոց հայրենիքը շենացնելու փոխարեն, կառուցենք մերը։ Գիտեմ, որ շատ շատերն իրենց մտքում ունեն վերջին հնարավորությունը՝ արտագաղթելու պահեստային տարբերակը, բայց այդ պահեստային տարբերակը ոչ թե երազանք է, այլ դատավճիռ։ Ես ու իմ հազարավոր ընկերներ այստեղ ենք, որպեսզի ձեր պահեստային տարբերակներն ունենան մեկ անուն՝ Հայաստանի հանրապետություն»։
Տիգրան Վարդանյանը խնդրեց հասակակակիցներին կարճ ժամանակով լքել վիրտուալ տարածությունն ու իրենց ներկայությամբ ավելացնեն լույսի ճառագայթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին