Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիևը
Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն չորեքշաբթի օրն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Ալիևը մայիսի 18-ին Բաքվում հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։
«Մենք լայնորեն քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը շատ պարզ է:
Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը: Այսպիսով, պարոն նախագահ, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների միջև»,-ասել է Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության դարաշրջան» գեղեցիկ բառերի ներքո մատուցվում է մեկ բան՝ ՀՀ-ի մասնատում. Արման Աբովյան
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմը կանխելու, խաղաղության համար պետք է զինել բանակը
- «Խաղաղության օրակարգ» ասվածը ռազմի կամ խաղաղ ճանապարհով ՀՀ-ի և Արցախի տարածքային հանձնումն է․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին