Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր շատ պատգամավորներ այս պահին Ֆրանսիայի հրապարակում են։
«Այսօր առավոտից մեկնարկեցին մեր արժանապատիվ քաղաքացիների անհանզանդւթյան ակցիաները։ Ոստիկանությունն այսօր ավելի բիրտ ուժ էր կիրառում, բայց դա որևէ մեկին չի վախեցրել, ընդհակառակը՝ դրանից ավելի ենք ուժեղացել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նա հայտարարեց՝ շարունակելու են անհնազանդության խաղաղ գործողությունները։
«Սիրելի հայրենակիցներ, ովքեր առավոտյան ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մասնակցել անհանզանդության ակցիաներին, խնդրում եմ հետևել ուղիղ եթերին ու միանալ մեզ։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է։ Նաև դիմում եմ ոստիկանական բաժանմունքներում գտնվող մեր ընկերներին։ Գիտեմ, սպասում եք, որ ազատ արձակվեք ու միանաք մեզ։ Պինդ եղեք, առողջ եղեք։ Ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
- Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ոստիկանի դիմաց զոհվածի հայր է հայտնվում, տարեց գիտնական… չեն նայում, տապալում գցում են գետնին
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
- «Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
- Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
- Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
- Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
- «Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
- Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը