Քաղաքական 09:20 18/05/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Բայդենը ցանկանում է զենք վաճառել Թուրքիային, մինչդեռ Անկարան ներսից քանդում է ՆԱՏՕ-ն

Ամերիկահայ համայնքն ամեն օր ավելի ու ավելի է հիասթափվում նախագահ Ջո Բայդենի հակահայկական գործողություններից։ Նա ավելի շատ վնաս է հասցրել Հայաստանի շահերին, քան օգուտ։

Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց 24 ժամ առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, այդպիսով թույլ տալով Միացյալ Նահանգներին տարբեր տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, ներառյալ «անվտանգության» օգնությունը:

ԱՄՆ Գլխավոր հաշվապահական գրասենյակը (GAO) հայտնել է, որ 2002-ից 2020 թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտը, պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները և միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանին տրամադրել են 808 միլիոն դոլար ԱՄՆ օգնություն, որից 164 միլիոնը (20 տոկոսը)՝ «անվտանգության» օգնություն: 2022 թ․ մարտի 31-ին Բաքվում Ամերիկայի դեսպանը հպարտությամբ գրեց թվիթերում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հենց նոր 30 միլիոն դոլարի «սարքավորում» նվիրաբերեց Ադրբեջանին։ Անիմաստ է օգնություն ցուցաբերել նավթով հարուստ Ադրբեջանին, որը լողում է միլիարդավոր նավթադոլարների մեջ։ Սա Միացյալ Նահանգների հարկատուների փողերի լրիվ վատնում է։

Վերջերս լսումների ժամանակ, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հարց ուղղեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, թե ինչու պետդեպարտամենտը Կոնգրեսին չզեկուցեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա Բաքվին տրամադրվող օգնության ազդեցության մասին, Բլինքենը խուսափողական պատասխան տվեց՝ խոստանալով ուսումնասիրել այն։

Թեև նախորդ նախագահները նույնպես հրաժարվել էին 907-րդ հոդվածից՝ այդպիսով օգնություն ցուցաբերելով չափազանց հարուստ Ադրբեջանին, Ջո Բայդենը 2020 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում խստորեն քննադատել էր նախագահ Դոնալդ Թրամփին 907-րդ հոդվածից հրաժարվելու համար: Այնուամենայնիվ, նախագահ դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում նա արեց նույնը, ինչ Թրամփը:

Ի՞նչ իմաստ ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո զենք տրամադրել Ադրբեջանին հայերի սպանությունը շարունակելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեզ գործ է պետք, ոչ թե դատարկ խոսքեր:

Բայդենի վարչակազմի հերթական կոպիտ սխալը՝ ԱՄՆ-ի զենքը երրորդ երկրներին փոխանցելու արգելքի չկիրառումն է։ Այս խախտման վառ օրինակ է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների օգտագործումն Ադրբեջանում։ Բացի այդ, ԱՄՆ-ը չարգելեց թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ամերիկյան մասերի վաճառքը, որոնք առանցքային դեր էին խաղացել 2020 թվականի պատերազմում:

Բայդենի վարչակազմը նվազեցրեց Հայաստանին հատկացվող օգնությունը մինչև 24 միլիոն դոլար և հատկացրեց չնչին քանակությամբ մարդասիրական օգնություն Արցախից տեղահանված  հազարավոր հայերին, միաժամանակ ընդունելով, որ նրանք գտնվում են «հումանիտար ծանր ճգնաժամի» մեջ։

Բայդենի վարչակազմի մյուս թերություններն են.

1. Ճնշում չի գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի հայ գերիներն անմիջապես ազատ արձակվեն Բաքվի բանտերից 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։
2. Չի դատապարտել Թուրքիայի կողմից իսլամիստ ահաբեկիչների հավաքագրումն ու տեղափոխումը 2020 թվականի Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։
3. Չի քննադատել 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք։
4. Ձախողել է քայլեր ձեռնարկումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների կապակցությամբ, մինչդեռ նախագահ Բայդենը  կեղծավորաբար խոսում է այն մասին, որ մարդու իրավունքները հանդիսանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական դրույթը:

Փոխարենը, մենք լսում ենք ԱՄՆ-ի կրկնվող կոչերը՝ աջակցելու «Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը» և «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի» կնքմանը, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։

Զարմանալի է, որ Բայդենի վարչակազմը հենց նոր տեղեկացրեց Կոնգրեսին, որ աջակցում է Թուրքիային հրթիռների, ռադարների և էլեկտրոնիկայի վաճառքին նրա ունեցած F-16 կործանիչների խմբաքանակի համար: Բացի այդ, Թուրքիան խնդրել է գնել 40 նոր F-16 ինքնաթիռներ։

Բայդենի վարչակազմը սխալվում է, որ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը «ծառայում է ՆԱՏՕ-ի շահերին»։ Իրականում, այս վաճառքը Կոնգրեսում բախվում է դժվարին պայքարի, քանի որ Կոնգրեսի 60 անդամներ արտահայտել են իրենց սաստիկ հակառակությունը:

Հակառակ Բայդենի վարչակազմի պնդումների՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը կխաթարի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը հետևյալ պատճառներով.
1. F-16 ինքնաթիռները Թուրքիայի կողմից կօգտագործվեն Սիրիայում և Իրաքում՝ ռմբակոծելու քուրդ զինյալներին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում, որոնց Թուրքիան աջակցում է։
2. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները՝ շարունակելու իր անօրինական ներխուժումները ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի տարածքային ջրեր։
3. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու համար։
4. Թուրքիան շարունակում է բռնազավթել Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականից ի վեր և հրաժարվում է հեռանալ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերին:
5. Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ և արգելափակել ամերիկյան F-35 առաջադեմ կործանիչների վաճառքը՝ ռուսական S-400 հրթիռներ գնելու համար՝ հակառակ ՆԱՏՕ-ի շահերի։

Վերջապես, այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիմակայում են Ռուսաստանին Ուկրաինայում, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները խնդրել են անդամակցել ՆԱՏՕ-ին: Բացի Թուրքիայից, ՆԱՏՕ-ի մյուս անդամները կողմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի արագ անդամակցությանը։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վետո կդնի այս երկու երկրների անդամակցության հայտերի վրա՝ օգտագործելով ծիծաղելի փաստարկը, որ Ֆինլանդիան և Շվեդիան դարձել են «տուն բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների», այսինքն՝ քուրդ փախստականների համար։ Սա չափազանց հեգնական է,  որը գալիս է Թուրքիայի նման երկրից, որը տարիներ շարունակ աջակցել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայում և Իրաքում:

Դեմ լինելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, Թուրքիան հույս ունի հասնել հետևյալ նպատակներին.
1. Սպասարկել Ռուսաստանին, որի հետ ունի կարևոր ռազմական և առևտրային կապեր: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թուրքիան Ռուսաստանի լրտեսն է ՆԱՏՕ-ի ներսում։
2. Զիջումներ կորզել ԱՄՆ-ից զենքի գնման և քաղաքական աջակցության հարցում՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու թույլտվության դիմաց։
Պարզ է, որ Թուրքիան՝ Ռուսաստանի դաշնակիցը, ՆԱՏՕ-ին չի պատկանում։ Նախքան Բայդենը կորոշի Թուրքիային վաճառել F-16 ինքնաթիռները, ես առաջարկում եմ նրան կարդալ «Վաշինգտոն փոստ»-ում 2022 թվականի ապրիլի 29-ին հրապարակված խմբագրականը՝ «Թուրքիան հասնում է բռնակալության նոր ցածր մակարդակի» վերնագրով։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}