Քաղաքական 19:34 18/05/2022 Հայաստան

Օրենքի պահանջներն ու պայմանները՝ ոստիկաններին

Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրենքի պահանջների կիրառման թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հետ: Հարց ու պատասխանը՝ ստորև․

– Հավաքների ազատության մասին» օրենքով ինչպե՞ս պետք է ոստիկանն ապահովի խաղաղ հավաքների բնականոն ընթացքը, և արդյո՞ք այս օրերին պահպանվում է օրենքի պահանջը:

– Հավաքների ազատության մասին» օրենքը ոստիկանությանը պարտավորեցնում է աջակցել հավաքին այնքան ժամանակ, քանի դեռ այն խաղաղ է։ Այս թեզը հենց Փաշինյանի դրոշակն էր դեռ 2018 թ․-ին։ Ոստիկանության այս պարտականությունը կախված չէ այն հանգամանքից, թե հավաքը իրականացվում է օրենքով նախատեսված իրազեկման պահանջների պահպանմա՞մբ, թե՞ ոչ։ Անգամ, եթե իրազեկման պահանջը կատարված չէ, ոստիկանությունն ընդամենը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել հավաքի մասնակիցներին։ Հավաքը դադարեցնելու իրավունք օրենքը չի վերապահում ոստիկանությանը, եթե այն խաղաղ է։

Մյուս կարևագույն, ոսկյա կանոնն այն է, որ ապօրինի հավաքի համար պատասխանատվության տեսակն ու ծանրությունը որևէ պարագայում չի կարող կախվածության մեջ դրվել և ավելի խիստ ձևով կիրառվել հավաքի մասնակցի հայացքներից կամ այն հաղորդագրության բովանդակությունից, որը նա ցանկանում է հասցնել հասարակությանը։ Մինչդեռ, այս օրերին, մենք ականատեսն ենք լինում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների կամայական ձերբակալությունների, հավաքը ցրելու սպառնալիքների, անհամաչափ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման` պայմանավորված հավաքի մասնակիցների քաղաքական հայացքներով։

– Ո՞ր դեպքում ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել հավաքը:

– Սկզբունքային կանոնն այստեղ այն է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջով հավաքը ցրելը պետք է լինի վերջին միջոց, միաժամանակ պետք է առկա լինի երկու նախապայման՝ այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակում, և երկրորդ՝ հավաքի դադարեցումը պետք է լինի ստեղծված իրավիճակում միակ միջոցը, որը թույլ կտա կանխել այլոց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակումը։

Այսինքն, ժողովրդավարական երկրների համար կիրառելի չափորոշիչն այն է, որ հավաքը պետք է ցրվի միայն, երբ ոստիկանությունը բոլոր ողջամիտ միջոցները ձեռնարկել է պաշտպանելու հավաքի անցկացման բնականոն ընթացքը, այդ թվում՝ օրինակ, բռնության սպառնալիքով հանդես եկող առանձին իրավախախտներին հանդարտեցնելու միջոցով։

Մինչդեռ ոստիկանությունը հատկապես վերջին օրերին խեղաթյուրում և կոպտորեն խախտում է օրենքով ամրագրված՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումները:

 – Ո՞ր դեպքում ոստիկանն իրավունք ունի խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել:

– Հավաքների ազատության իրավունքից բխող ոստիկանության գործողությունները՝ ուժի կիրառման առումով պետք է կառուցված լինեն իրավախախտին «նվազ վնաս պատճառելու» սկզբունքի վրա։ ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելը միայն պետք է բացառիկ միջոց լինի, երբ դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար և այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Օրենքը խիստ պահանջներ ու պայմաններ է նախատեսում նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու համար, երբ, օրինակ, անհրաժեշտ է խափանել քաղաքացիների հարձակումը ոստիկանության ծառայողի վրա, կամ իրավախախտման պահին անձը փախուստի փորձ է կատարում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ: Խաղաղ հավաքների ընթացքում այս պայմաններից ոչ մեկը չի եղել, անգամ մասնակից քաղաքացիները բարձրաձայնել են, որ պատրաստ են սեփական կամքով ենթարկվել ոստիկանի հրահանգներին, բայց բռնություն և ոչ իրավաչափ գործողություններ այդուամենայնիվ կիրառվել են, նույնիսկ ծերերի ու անչափահասների նկատմամբ: Այսօր Ազգային ժողովում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել: Մնում է ենթադրել, որ պարոն Ֆիդանյանին չեն զեկուցում հատուկ միջոցների կիրառման դեպքերը, իսկ ես այդ կիրառման դեպքերին անձամբ եմ ականատես եղել:

– Արդյո՞ք նման դեպքերում ոստիկանը չպետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, և անհրաժեշտության դեպքում՝ նաև պատասխանատվության:

– Այն ոստիկանները, որոնք քաղաքացիներին հարվածում են, ագրեսիվ պահվածք են ցուցաբերում և բիրտ ուժ են կիրառում, պետք է ձերբակալվեն և ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Մինչդեռ, այո, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողների գործողությունները չեն ստանում նույնպիսի իրավական որակում, ինչպիսին դրանք կստանային սովորական քաղաքացիների կողմից կատարվելու պարագայում՝ առաջ բերելով քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Քրեական գործ հարուցելու փոխարեն, ընդամենը հայտարարվում է, որ հարուցվել է ծառայողական քննություն, որի արդյունքի մասին շատ հաճախ կամ տեղեկություն չի տրվում, կամ պարզապես անհետևանք ավարտվում է։ Անգամ այն եզակի դեպքերում, երբ հարուցվում է քրեական գործ, այն, որպես կանոն, ծածկադմփոց է արվում: Սա, ըստ էության, պարզ «աչքակապություն» է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}