Դատախազությունն առաջարկում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերի քննությունը 2 տարուց հասցնել 3-ի
«Նախագծով առաջարկում են ընդլայնել օերնքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության տակ ներառել նաև նրանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն»,- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Մեկ այլ փոփոխությամբ, ըստ Գալյանի, նախատեսվում է վարույթ իրականացնող մարմնին տալ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրույուն սկսելու լիազորություն, բայց միայն ան դեպքում, երբ արդեն իսկ վարույթում գտնվող ուսումնասիրությամբ ի հայտ են գալիս կասկածներ, որ պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ նախագծով նաև նախատեսվում է, որ եթե ապօրինի գույքի շուկայական արժեքը հնարավոր չէ պարզել, ապա վարույթ իրականացնող մարմինը պատասխանող կողմից պահանջի գույքի ձեք բերման պայմանագրային արժեքը, նաև՝ երբ այն գտնվում է ՀՀ սահմաններից դուրս:
Դատախազությունը նաև առաջարկում է օրենքի փոփոխությամբ ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրությունները նախատեսված 2 տարվա փոխարեն, սահմանել մինչև 3 տարի և այդ փոփոխությունը վերաբերելու է նաև ընթացքի մեջ գտնվող գործերին:
Հանձնաժողովին մասնակցող ՔՊ-ական 5 պատգամավորներն, առանց ընդդիմադիր պատգամավորների, նախագիծն ընդգրկեցին մայիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն իրականացնող դատախազների մրցույթ է հայտարարվել
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմումն իրականացնող դատախազների մրցույթ է հայտարարվել
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի ուսումնասիրումը՝ սեպտեմբերից
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան