Երթի ընթացքում մի խումբ քաղաքացիներ, ուսանողներ միացան պայքարին
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաները։ Միաժամանակ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է իրազեկման ակցիա։
«Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկոլ դավաճան» վանկարկելով քաղաքացիները, քաղաքական գործիչները երթ են իրականացնում երևանյան փողոցներով։
«Այսօր վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Այսօր ոստիկանությունը կրկին բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեց մեր արժանապատիվ քաղաքացիներին։ Բայց մեզ արդեն միանում են բաժիններից դուրս եկած քաղաքացիներն ու շարունակում են պայքարը։ Ինչքան էլ փորձեն մեզ բերման ենթարկել, ինչքան էլ փորձեն ուժ կիրառել, մենք ավելի ենք ուժեղանալու։ Այս պայքարն անկասելի է, այն արդար է և այն հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու հայ ժողովրդի համար է։
Միացեք մեր երթին, անհնազանդության ակցիաներին»,- երթի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երթի ընթացքում հենց բնակարաններից իջնում են քաղաքացիներ ու միանում պայքարին։ Քաղաքացիներից մեկը փակեց իր խանութն ու միացավ երթին։
Ակցիայի մասնակիցները մտան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ հեռացիր»։ Մի խումբ ուսանողներ միացան պայքարին:
Այնուհետև երթի մասնակիցները նստեցին հենց Ամիրյան փողոց- Մաշտոց պողոտա խաչմերուկին՝ մի քանի րոպե կանգնեցնելով երթևեկությունը։
Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունենա հանրահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- «Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
- Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
- Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
- Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
- «Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Մարդիկ այսօր իրենց ընտանիքներով, երեխաներով, ծերերով դուրս են եկել փողոց հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի. Սաղաթելյան