Զելենսկին Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնելու մասին օրինագիծը
Մայիսի 24-ից հետո ռազմական դրության երկարաձգման և Ուկրաինայում մոբիլիզացիայի մասին օրինագծեր են գրանցվել չորեքշաբթի Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Օրինագծերը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկին։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ փաստաթղթերի տեքստերը դեռ հասանելի չեն։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկով ռազմական դրություն մտցվեց, որը լրանում է մայիսի 24-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
- Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
- Բայդենը ենթադրում է, որ Ռուսաստանը «ելք չունի» Ուկրաինայի պատերազմից
- ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ օրում Ուկրաինայում խոցել են 2 «Բայրակթար» TB2