Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Հյուսիսատլանտյան դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ծրագրից՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով։
Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու պետք է ընդունի իր մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվությունը:
Բացի այդ, Անկարան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին ԵՄ մի քանի այլ անդամների հետ 2019 թվականին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի ԱԳ նախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը
- Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- Շվեդիան կլուծի ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները. ԱԳ նախարար
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին