«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել:
Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան