
Վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն. Պաշտպան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.
«Ժամը 21:15-ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։
Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավիճակի մասին հայտնել ՁՊՎ։
Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։
Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին․ Միհրան Պողոսյան
- Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները՝ սինխրոն վարքագիծ
- Յուրի Խաչատուրովի որդուն ձերբակալել են