Քաղաքական 19:05 18/05/2022 Հայաստան

Ոստիկանության ռեֆորմի արդյունքում ՀՀ ոստիկանությունը դարձրել են Գեստապո. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձավ ոստիկանության գործողություններին և զոհվածի ծնողին և ակտիվ քաղաքական-հասարակական գործիչների ձերբակալություններին:

Կարմիր բերետավորների արյունը պետք է ստուգեն այն երկրներում, որոնք փող էին տվել ոստիկանությունը ռեֆորմի ենթարկելու համար

«Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարկատուները տեղյա՞կ են, որ իրենց կառավարությունները փող են հատկացրել Հայաստանում ոստիկանությունը ռեֆորմի ենթարկելու համար և փոխանակ ռեֆորմներ անեն՝ ՀՀ ոստիկանությունը դարձրել են Գեստապո՝ բառիս ամենալայն իմաստով: Հայաստանում այլևս չկա ոստիկանություն, կա Գեստապո:

Բերման են ենթարկում մայթերով գործի գնացող քաղաքացիներին, խաղաղ ցույցի մասնակիցներին, պատգամավորներին: Ես խորհուրդ կտայի Հայաստանին փող տրամադրած պետություններից, կամ ԵՄ-ից պահանջել, որ գան և անալիզ անեն կարմիր բերետավորների արյունը, քանի որ նրանց հայացքներն, իմ տեսածով, ադեկվատ չեն: Ես համոզված եմ, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ նորմալ է, քանի որ, երբ երթի ժամանակ նայում ես կողքից քայլող ոստիկաններին՝ նրանց հայացքը նորմալ է, իսկ կարմիր բերետավորների հատվածին նայելիս, երբ նաև կասկածներ կան, որ նրանց մի մասն անգամ ոստիկան էլ չեն, այլ օլիգարխների ախրանայից են, պարզապես ոստիկանի համաձգեստ են հագցնում, տեսնում ես ոչ ադեկվատ դեմքեր: Այ նրանց պետք է անպայման ստուգել: Բայց կարմիր բերետավորների արյունը պետք է ստուգեն այն երկրներում, որոնք փող էին տվել ոստիկանությունը ռեֆորմի ենթարկելու համար»,-ասաց բանախոսը:

Մարդիկ ոչ թե Քրեական կամ այլ օրենսգրքերով են կալանավորվում կամ ձերբակալվում, այլ զուտ քաղբանտարկյալներ են

Անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, զոհվածի հոր՝ Գարիկ Գալեյանի, Ավետիք Չալաբյանի ձերբակալություներին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Ես ոչ մի խդիր չէի տեսնի այդ ձերբակալությունների մեջ, եթե նույն հոդվածով Արմեն Գրիգորյանից բացի ձերբակալեին այն մարդկանց, որոնց կադրերը պտտվում է համացանցում: Դրանց մեջ ասվում է, որ պետք է կոտորվի հայ ժողովուրդը, մեր ու մանուկ, ղարաբաղցիները միայն բայրաքթարներ պետք է կուլ տան: Այդ բոլոր կադրերը կան, եթե նրանց էլ ձերբակալեն այն նույն հոդվածով, ինչ Արմեն Գրիգորյանին, ապա ես ոչ մի խնդիր չէի տեսնի: Երբ Ալեն Սիմոնյանի մայրը վիրավորում է, թքում է, չգիտեմ ինչ ժեստեր է ցույց տալիս, այդ ամենը հանգիստ անցնում է, իսկ որ Ավետիք Չալաբյանն, իբր գումարներ է առաջարկում, որը ոչ մի տեղ ֆիքսված չկա, ձերբակալվում է, ապա հասկանում ես, որ այդ մարդիկ ոչ թե Քրեական կամ այլ օրենսգրքերով են կալանավորվում կամ ձերբակալվում, այլ զուտ քաղբանտարկյալներ են:

Կամ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը, որին տեղափոխել են արդեն «Աստղիկ» բժշկական կետրոն: Արդեն 44-օրյա պատերազմում  զոհվածների ծնողներին են  անարգում: Այսօր էլ հայտարարեցին, թե ծնողին անպատված ոստիկանին հեռացրել են: Սա կապիկություն է և ցույց է տալիս, որ այդ ամենը քաղաքական է, և նրա տակ ոչինչ չկա»:

Դու տնտեսությունը գնահատես միայն ՀԴՄ-ո՞վ, դա անգրագիտության ցուցանիշ է

Քաղտեխնոլոգը գնահատեց նաև իշխանությունների քայլերը:

«Այսօր իշխանություններն ունեն մեծ խնդիր, եթե չեն անում ինչ-որ բան, ապա այն դիտվում է որպես թուլության նշան: Նիկոլ Փաշինյանից լավ ոչ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել, որպեսզի մարդը դուրս գա փողոց: Եթե հիշում եք՝ 2018 թվականին, երբ փշալարերը գցած էր փողոցում, ոչ մեկը չէր ստիպել, որ Նիկոլը ձեռքը գցի դրան, հետո էլ այն փաթաթի: Նա լավ գիտի, որ նման իրավիճակում, նաև դուբինկա օգտագործելով կարող է էմոցիոնալ ֆոնը բարձրանա և մարդիկ շատանան: Բայց ինքը պետք է քայլ անի, քանի որ չանելը կդիտվի որպես թուլության նշան: Շախմատային նման իրավիճակ կա, երբ խաղացողը պարտավոր է քայլ անել, բայց ցանկացած քայլ ի վնաս իրեն է լինելու: Հիմա իշխանւթյունն այդ վիճակում է:

Իշխանությունները լուրջ հիմնահարցեր ունեն, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում: Այս իշխանության նման թույլ իշխանություն երբևիցե չի եղել Հայաստանում և այնպես չէ, որ Նիկոլը այս 4 տարիների ընթացքում տիրապետել է իրավիճակին: Եթե տիրապետեր իր կադրային բանկն այս կարգի ողորմելի չէր լինի: Ինքը ոչ մի բանի չի տիրապետում, անգրագետ է, չգիտի որ, օրինակ, ՀԴՄ-ն էկոնոմիկայի խթանիչ չէ: Դու տնտեսությունը գնահատես միայն ՀԴՄ-ո՞վ, դա անգրագիտության ցուցանիշ է: Կամ մտածել, որ մշակույթը Թաթան է, այն նույնպես անգրագիտության ցուցանիշ է»,-հայտարարեց Քոչարյանը:

Կան այնտեղ մի քանի կամիկաձեներ, որոնք իրենց վրա են վերցրել ոստիկաններին շնորհակալություն հայտնելու գործառույթը

ԱԺ ՔՊ պատգամավորների գործողությունները գնահատելիս՝ քաղտեխնոլոգն ասաց. «ՔՊ ականների  մեծ մասն այսօր ծպտուն չեն հանում ոստիկանների գործունեության վերաբերյալ, նրանք փորձում են կարմիր գծերը չանցնել: Կան այնտեղ մի քանի կամիկաձեներ, որոնք իրենց վրա են վերցրել ոստիկաններին շնորհակալություն հայտնելու գործառույթը, բայց նրանց վրա կամ կոմպրոմատներ կան, կամ նախկինում ոչինչ չեն ունեցել, այսօր պատգամավորի արտոնություններն են վայելում:

Սովետական մուլֆիլմ կա՝ «Ճամփորդ գորտը», որը միշտ ասում էր՝ «Ես թռչում եմ, թռչում եմ…» և նույնիսկ ֆիլմի վերջում, երբ արագիլը ոտքից բռնում և թռչում է, որպեզի տանի իրեն ուտի, գորտն այդ իրավիճակում էլ ասում է, որ թռչում է: Այ այդ իրավիճակում են այդ ՔՊ-ականները:

Այն ինչ տեղի ունեցավ ապրիլի 17-ից, երբ Արթուր Վանեցյանը նստացույց սկսեց, և մայիսի 1-ից, երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին բողոքի ակցիաները՝ իրենց պլյուսներով և մինուսներով դրական տենդենց է: Մենք տեսնում ենք, որ օր-օրի աճում է մարդկանց քանակը: Այսօր արդեն ուսանողներն են մեծ քանակով միացել ակցիաներին, մետրոն էին փակել: Այդ առումով տենդենցը դրակնա է և արդյունքը ժամանակը ցույց կտա»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}