«Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Երևան քաղաքում նենց պայքարա ընթանում, որ մեզ ճարահատյալ տանում են Արտաշատի ոստիկանության բաժին:
Ավելացում՝ Նոր իմացանք, որ մեր մյուս տղերքին տանում են Աբովյան և Հրազդան»։
«Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն էլ գրում է.
«Ապօրինի բերման ենթարկվեցինք, ուղղությունը դեպի Կոտայքի մարզ։
Խաղաղ երթի ժամանակ...»։
Նրանք նաև լուսանկարներ են հրապարակել։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ ռեկորդ էր սահմանել բաժիններ բերման ենթարկվածների թվով։ Մինչև կեսօր բերման էր ենթարկվել 414 քաղաքացի։
Այս առումով փաստաբան Երվանդ Վարոսյանը համեմատել էր 2018-ի իրադարձությունների հետ. «Պաշտոնական տվյալներով այսօր (մայիսի 17-ին-խմբ) ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 414 ցուցարար։ 2018թ. «հեղափոխության» օրերին ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ»։
Դատելով այսօր ոստիկանների՝ բերման ենթարկելու ինտենսիվ գործողություններից, հնարավոր է՝ ռեկորդն այսօր գերազանցվի։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
- Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
- «Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը