«Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
«Ես Մխիթար Գալեյանի պապն եմ, 75 տարեկան եմ ու հիմա այս տարիքում պիտի գամ այստեղ, որ պայքարեմ այս անօրինականությունների դե՞մ»,- ՔԿ զինվորական վարչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի պապիկը:
«Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այս ծնողներն այսօր պետք է իրենց տանը լինեին, ոչ թե ՔԿ զինվորական վարչության դիմաց հավաքվեին։
Նա նշեց՝ քիչ առաջ է իմացել, որ աղջկա ամուսնուն ձերբակալել են:
«Եթե երկրի վարչապետը հայտարարում ա, որ կարող էր կանխել պատերազմը, բայց նույն վիճակը պետք է լիներ, բայց առանց զոհերի: Էլ ի՞նչ բառ ասեմ ես դրան: Գիտակցաբար տանում ես՝ երեխաներին զոհելու...»,- ասաց Մխիթարի պապիկն ու հուզվեց՝ չկարողանալով շարունակել խոսքը։
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ իշխանություններն անճարությունից սկսել են զոհվածների ծնողներին ձերբակալել, վարկաբեկել։ «Ասում են՝ գումար են տալիս մեզ։ Այս փողերը ցանկանում եմ իրենց, թող վայելն, իսկ մեզ էլ մեր էրեխեքին տան։ Ինչ փողի մասին է ի վերջո խոսքը, մեր երեխաներին դավաճանել են, դրա համար ենք պայքարում»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
- Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
- Գարիկ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
- Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան