Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է
Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է: Այս մասին ահազանգում է «Բնությունը մենք ենք» օգտատերը՝ հրապարակելով աղտոտված գետից տեսանյութ և լուսանկարներ:
«Առաջին հայացքից Ալավերդուն նման այս գեղեցիկ քաղաքը, նույքան գեղեցիկ և անվտանգ է թվում մինչ այն պահը , երբ սկսում ես ուշադիր նայել գետի գույնին։
Իսկ գիտե՞ք ,թե որ լքված հանքավայրի թունավոր թթվային ջրերն են տարիներ շարունակ աղտոտում մեր բնությունը , մեր գետերը, օդն ու ջուրը և թունավորում մեզ և մեր երեխաներին։
Այս ջրերում պղնձի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը 45200 անգամ, ցինկինը` 23500 անգամ , իսկ մանգանինը 500 անգամ ։
Ահա թե ինչ է սպասվում բոլոր այն գյուղերին , քաղաքներին , բնակավայրերին, որոնց մոտ հանք են շահագործում։ Մի օր այդ հանքը դադարելու է շահագործվել, իսկ դրա թունավոր հետևանքները վայելելու են հետագա բոլոր սերունդները»,- գրել է օգտատերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան