Պահանջներ ոստիկանապետին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Ոստիկանության շենքի մոտ՝ երկայացնելու պահանջները։
Ոստիկանության շենքի մոտ քաղաքացիները փակեցին ճանապարհը և սկսեցին վանկարկել՝ «Ամոթ, ամոթ», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»․․․
«Այսօր հստակ արձանագրել ենք, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել էբռնի ուժ, գերազանցել է իր բոլոր լիազորությունները։ Ոստիկանությունը, տեղի տալով այս խելագարի սպառնալիքներին և սադրանքներին, ակնհայտ դիմել է բռնությունների։ առաջին օրվանից հայտարարել ենք, որ ոստիկանության հետ որևէ հարց չունենք։ Մենք մենք սպառնալիք, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այսօր այդ մարդու միակ հենարանը դուք եք։ Դուք պետք է ծառայեք ՀՀ-ին, այլ ոչ թե այդ խելագարին։ Նիկոլը ձեզ պարգևավճարներով, շողոքորթելով փորձելու է ներգրավել նոր ապօրինությունների մեջ»,- Ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ ոստիկանության շենքի մոտ են հավաքվել, քանի որ ունեն կոչ և հստակ պահանջներ։
«Մենք ունենք երեք պահանջ․
1․Բոլոր այն ոստիկանները, որոնց անուններով և էկրաններով ցուցադրել ենք, այսօր քաղաքացիների, այդ թվում պատգամավորների նկատմամբ իրականացրել են ապօրինի հանցագործ գործունեություն, միչև վաղը պետք է կասեցվի նրանց գործունեությունը և ենթարկվեն քրեական պատասխանատվության։
2․ Պետք է հստակ հասարակությանը պարզ լինի,թե ովքեր են այդ մարդկանց հրահանգ և երաշխիքներ տվողները։ Կան տեղեկություններ, որ այդ մարդիկ ուղորդվում են այլ շրջանակների կողմից՝ դրանով պատվազրկելով ձեր ուսադիրները և ոստիկանության պատիվը։
3․Ոստիկանապետը հստակ պետք է հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով տեղի ունեցած վայրագությունները և այսուհետ դադարեցնի ժողովրդի նկատմամբ բռնի ուժի կիրառումը» ,- ներկայացրեց քաղաքական գործիչն ու պահանջեց այս պահին ոստիկանապետի հետ հանդիպում՝ վերը նշված պահանջները փոխանցելու համար։
Սաղաթելյանին հայտնեցին, որ ոստիկանապետը պատրաստ է հանդիպման։ Մի քանի պատգամավորներ գնացին ոստիկանապետի հետ հանդիպման։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան