Եվս մեկ փաստ՝ Արմեն Գրիգորյանի կալանավորումը պայմանավորված է նրա քաղաքական հայացքներով
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այս պահին Հայաստանում 226 հոդվածով («Ազգային թշնամանք հարուցելը») քրեական հետապնդում է իրականացվում երկու անձի՝ Արմեն Գրիգորյանի և Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
Իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու և Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային» (?) թշնամանք հարուցելու», իսկ սոռոսական Սաշիկ Սուլթանյանը՝ հայերի և եզդիների միջև «ազգային թշնամանք հարուցելու» համար։
Արմեն Գրիգորյանին վռազ ձերբակալել են ու ցանկանում էին վռազ կալանավորել (նիստը հետաձգվեց այսօր ժամը 18:00-ին), իսկ Սաշիկ Սուլթանյանին չեն ձերբակալել, չեն կալանավորել, ավելին՝ վարույթի ընթացքում թույլատրում են մեկնել արտասահման ու վերադառնալ։
Սա ևս մեկ փաստ է՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ դրսևորվող խտրականության մասին՝ պայմանավորված Արմեն Գրիգորյանի քաղաքական հայացքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Գրիգորյանը նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը
- Արմեն Գրիգորյանին ձերբակալել են
- ԵԽ հանձնակատարը գլխավոր դատախազությունից պարզաբանում է պահանջում Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ
- Եզդիական համայնք. Դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ