Այն, ինչ այսօր կատարվեց, բռնության պատվեր էր. Վահե Հակոբյան
«Այն, ինչ այսօր կատարվեց, բռնության պատվեր էր։ Բոլորս էլ գիտենք, թե ով է պատվիրատուն»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ խոսելով այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստկանության պահելաոճի ու գործողությունների մասին։
Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվեց պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արեգնազ Մանուկյանի, իր նկատմամբ, օրենքի կոպտագույն խախտում է և ոստիկանության առանձին ներկայացուցիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
«Դա անխուսափելի է։ Իրենց էլ եմ ասել շարքի առաջ՝ իրենք չեն փախնելու, բոլորը ֆիքսված են, շատ մոտ ապագայում բոլորը պատասխան են տալու օրենքի առջև։ Ցավոք, իրենց մեջ կան մարդիկ, ովքեր այդ պատվերները կատարում են։ Այդ մարդիկ չեն հարգում առաջին հերթին իրենց ուսադիրները, այս երկիրն ու այն օրենքները, որոնք գործում են այս երկրում և այն օրենքները, որոնք իրենք պետք է առաջինը պաշտպանեն։
Իրենք իրենց գործողություններում վնաս են տալիս առաջին հերթին իրենց, մեր երկրին ու մեր պետականությանը»,- ասաց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացված Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի 6 առաջարկներին, նա ասաց. «Հինգ կետի առաջին երեք մասն ընդունելով մեր կողմը՝ պարտավորվում է ոչ միայն ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև փակում ենք Արցախի կարգավիճակի, առհասարակ լուծումը թե հիմա, թե ապագայում։
Կլասիկ դեսպանի միջոցով հնչեցվում են 6 կետերը, ինչով ապացուցվում է իրենց անհեռատեսությունը, անգրագիտությունը, տկարամտությունը՝ բառակույտ, մի քանի տեղ օգտագործվում է Արցախի կարգավիճակ բառը։ Այդ կետերում չկա Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի ինքնորոշման առանց սահմանափակումների իրացման հարցը, Արցախի անվտանգությունը, Արցախի առհասարակ որպես սուբյեկտ, Ադրբեջանի կողմից օկուպացիոն տարածքների վերադարձը, ոչ մի բան։ Ֆիքսենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունները որևէ ազգային և պետական շահ չեն հետպնդում»։
Նա հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում և Գեղարքունիքում, տեղակայված է թշնամու զինուժը, սակայն ՀՀ իշխանությունները որևէ բան չեն անում։
«Դրա դիմաց սկսում են դելիմիտացիա կոչված անհասկանալի պրոցես, ինչ-որ հայելային հետքաշում»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը մինչև հիմա որևէ հայտարարություն չի արել, որտեղ հստակ նշվի՝ ցանկացած դելիմիտացիայի պրոցես չի կարող ընդգրկել Արցախի կարգավիճակի հարցը, այդ հիմնախնդրի հարցը։
«Այսինքն, պարզ լեզվով՝ որևէ դելմիտացիա, դեմարկացիա չի կարող ընդգրկել Արցախը։
Անհասկանալի է, թե ինչ քարտեզներով, սկզբունքներով է դա արվելու, առհասարակ ինչ պրոցես է գնում էլի ժողովրդի մեջքի հետևում։
Այս խայտառակությունները շարունակվում են արդեն 4 տարուց ավելի։ Եթե չկանխենք, սա անդադար պրոցես է լինելու մինչև մեր չլինելու հարցը։ Հավաստիացնում եմ ձեզ՝ մոտեցել ենք անդառնալիության կետի։
Սրանից խուսափելու մեկ ճանապարհ կա՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը ժամը 08։00-ին միացեք անհնազանդության ակցիաներին. Սաղաթելյան
- Սպասելու ենք կոնկրետ արդյունքների. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո
- Պահանջներ ոստիկանապետին
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Մի խումբ ոստիկաններ ծառայողներ վերջնականապես խզել են իրենց կապը օրենքի ու օրինականության հետ
- Ոստիկանների կերպարները՝ «ես էլ գնդապետ շինող եմ», «թու քո մարտական խաչի վրա»
- Օրենքի պահանջներն ու պայմանները՝ ոստիկաններին
- Ոստիկանության ռեֆորմի արդյունքում ՀՀ ոստիկանությունը դարձրել են Գեստապո. Կարեն Քոչարյան
- Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին՝ պատասխանատվություն
- Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է բաժին բերված անչափահասներին. Փաստաբան
- Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
- Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
- Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
- Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ. Վահե Հակոբյան
- Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, ասում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան