Մեր այդ մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել սորոսի հիմնադրամում․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․
«Մի քանի օր առաջ ես հայտնեցի մեր հանրությանը, որ իմ գործընկերների հետ պատրաստվում ենք դիմել դատարան՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու պահանջով: Որպես պահանջի իրավական հիմնավորում նշվել է դատարանի վարույթում գտնվող մի քրեական գործ, որով մի սորոսական մեղադրվում է հայերի և եզդիների միջև ազգային ատելություն հրահրելու մեջ: Ինչպես ինձ հայտնի է դարձել, մեր այդ մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել սորոսի հիմնադրամում և դրա շահառուների շարքերում: Անգամ հրատապ ժողովներ են հրավիրվել:
Սորոսականները շատ լավ գիտակցում են, որ քրեական գործով մեղադրական դատավճիռը մահացու հարված է լինելու իրենց համար, ուստի լծվել են այդ ամբաստանյալ սորոսականի պաշտպանությանը: Վստահ եմ, որ լինելու են լուրջ ճնշումներ դատախազության և դատարանի նկատմամբ:
Սա այն խիստ հազվագյուտ դեպքերից է, երբ ես ամբողջությամբ դատախազության կողմնակիցն եմ՝ մեղադրանքը հաջողությամբ պաշտպանելու և մեղադրական դատավճռի հասնելու հարցում, քանի որ այդ դատավճիռը ծառայելու է մեր Հայրենիքի պաշտպանությանը՝ դառնալով սորոսի հիմնադրամի լուծարման իրավական լրջագույն հիմքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին