Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք․ քաղաքացին՝ Գալեյանին կալանավորած քննիչին
«Էս մարդու ախպոր տղեն իրա մարմնով ծածկել ա իր ընկերներին,որ չզոհվեն։ Իրանք երեք ընկերներով հերոսացել են։ Հիմա էդ քննիչը ի՞նչ խղճով ա գրում, ինչի՞ ա կալանավորում։ Էդքան նուրբ էր, էդքան ձյունանուշիկ էր էդ քննիչը։Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք։ էս ինչ ա կատարվում»,- զայրացած ասաց Քննչական կոմիտեի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը
«Մենք որ ուսադիր չունենք, մենք պետություն չե՞նք» ,- հարցադրեց մեկ այլ քաղաքացի։
Նշենք, որ այս պահին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ հավաքվել են զոհված զինվորների ծնողները, որոնք պահանջում են ազատ արձակել 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն բժշկական-անձնական բժշկական գաղտնիքներ է հրապարակում Գալեյաններից
- Վանեցյան. Քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուրին
- Աստղիկ Գալեյան. Մինչև վերջ գնալու եմ առաջ
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը