Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն։ Կրկին հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Ոստիկանական հագուստով անհայտ ծագման երևույթները նույնիսկ մայթերով քայլող քաղաքացիներին են բերման ենթարկում։
Բայց մենք գիտենք ինչ ենք անում ու ինչի համար։ Երեկ էլ էին ոստիկաններն այսպես վարվում։ Ու ի՞նչ ստացան դրա արդյունքում՝ տասնյակ հազարներով ցույց ու երթ Երևանի կենտրոնում։ Այսօր նույնն է լինելու։ Այսօր ավելի շատ ենք լինելու։
Սիրելի քաղաքացիներ, շարունակում ենք նույն ոգով։ Որախ ավտոբու՞ս են նստեցնում, պատուհաններից հնչեցրեք ձեր կոչը։ Ոստիկանական բաժանմունքնե՞ր են տանում, այնտեղ շարունակեք ձեր բողոքի ցույցը։ Դու՞րս եք գալիս բաժանմունքից, հենց տեղում անհնազանդության ակցիաներ իրականացրեք։
Մենք ենք իրավիճակի տերը։ Մենք ենք հիմա սրանց վարքագիծ թելադրում։ Եվ մենք ենք որոշելու ինչպիսի Հայաստանում պետք է ապրենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
- Կարմիր բերետավորները ուժով հեռացնում են ակցիայի մասնակցիներին
- Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները