Արթուր Գալեյանն ազատ արձակվեց
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրը, ով երեկ ձերբակալվել էր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Գալեյանին կալանավորելու միջնորդությունը։ Միաժամանակ ոչ իրավաչափ է համարել նրա ձերբակալությունը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ դատարանը բավարարել է իրենց կողմից ներկայացված բողոքը ձերբակալության իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, միաժամանակ մերժել է քննիչի միջնորդությունը կալանավորման վերաբերյալ, ընդ որում հիմնավոր կասկածի հիմքով, հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Փաստաբանը շնորհակալություն հայտնեց դատավոր Արմեն Պողոսյանին օբյեկտիվ, այս քաղաքական իրավիճակում շատ դժվար որոշում կայացնելու համար։
Դատարանից դուրս գալով՝ Արթուր Գալեյանը շնորհակալություն հայտնեց արդար որոշման համար, հույս ունի բոլորի նկատմամբ այսպես արդար որոշում կկայացվի։
«Պայքարելու ենք հանուն մեր տղերքի, մեր զոհված զինվորների համար»,- ասաց Արթուր Գալեյանը։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, թե «մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)1-ին մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Գալեյանի հորեղբորը դատող դատարանի բակում տեղադրվեց Արցախի դրոշը
- Փաստաբան. Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու
- Գարիկ Գալեյանը հիվանդանոցում է, վիճակը կայուն ծանր է
- Մենք Արթուր Գալեյանին մենակ չենք թողնելու, ավելի մեծ կազմով կգնանք դատարան. Արթուր Վանեցյան
- Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում. Աբրահամյան
- Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք․ քաղաքացին՝ Գալեյանին կալանավորած քննիչին
- ՔԿ-ն բժշկական-անձնական բժշկական գաղտնիքներ է հրապարակում Գալեյաններից
- Վանեցյան. Քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուրին
- Աստղիկ Գալեյան. Մինչև վերջ գնալու եմ առաջ
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան