Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. Արմեն Գրիգորյան
«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների վերաբերյալ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից հայտարարովող անկլավների հարցում:
Հայտնելով որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով՝ Գրիգորյանն ասաց.
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի»:
Ըստ ԱԽՔ-ի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում:
«Ակնկալում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում լուծում կգտնվի»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մասին կեղծ լուրերի շրջանառումը ահագնացել է նաև միջազգային մակարդակում. Արմեն Գրիգորյան
- Երբ ասում ենք, որ երկրում ուզում ենք լինի անկախ դատական համակարգ, դա ձև չէ. Փաշինյան
- Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիևը
- Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին
- Նիկոլի մանկլավիկներ, Նիկոլից երբ պրծնենք՝ ձեզնով ենք զբաղվելու. Հայկ Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան