Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում», գրում է Էրմենիհաբերը։
Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև F-16 կործանիչների, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում են Թուրքիային թիրախավորող «ահաբեկչական կազմակերպություններին»:
Քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին
- Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից. Արմեն Գևորգյան
- Բլինքենը հայտարարել է, որ «այժմ էսկալացիայի ժամանակը չէ» Անդրկովկասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան