Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ շահառուն ընդդիմադիր, թե իշխանամետ է. Դատախազի տեղակալը՝ ՔՊ-ական պատգամավորին
«Դատախազության՝ որպես ուժային կառույցի համար իրականում էական նշանակություն չունի, թե շահառուն ընդդիմադիր է, իշխանամետ է, ինչ քաղաքական հայացքներ ունի։ Մեզ համար որևէ տարբերություն չկա»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե քանի ընդդիմադիր պատգամավոր կա, որ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով։
Սրբուհի Գալյանը նշեց, որ իրականում այս պահին այդ թիվը չի հիշում. «Մենք անում ենք իրավական գործընթաց, և իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները, որոնք վերապահված են իրավասու մարմնին։
Ընդդիմադիր է, իշխանամետ է, ինչ ազգի է, որովհետև ունենք նաև ազգային այլ պատկանելիության անձանց վերաբերյալ գործեր, դա որևէ նշանակություն չունի վարույթ իրականացնող մարմնի համար»։
Վ.Ալեքսանյանն ասաց, որ մամուլում հրապարակվել էր 6 թիվը, ուզում էր ավելի հստակ իմանար։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականներն ԱԺ արտահերթ նիստում քննարկում են ապօրինի գույքի բռնագանձման մասին նախագիծը
- Դատախազությունն առաջարկում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերի քննությունը 2 տարուց հասցնել 3-ի
- 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց․ Դատախազություն
- Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ
- Դատախազություն. Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
- Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են