Գարիկ Գալեյանը հիվանդանոցում է, վիճակը կայուն ծանր է
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Երեկ գիշերը փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ նահատակված հերոսի հոր առողջական վիճակը կտրուկ վատացավ նրան ձերբակալելուց հետո։ Ծանր վիճակում Գարիկ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։
Մեղադրանք է առաջադրվել նաև Գարիկ Գալեյանի եղբորը՝ Արթուր Գալեյանին։ Վերջինին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը քիչ անց կքննի դատարանը։
Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինքը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Արմենուհի Կյուրեղյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել խափանման միջոց հնարավոր կալանքը չկիրառելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ես և իմ ընկերները լինելու ենք դատարանի Աջափնյակի նստավայրում
- Մենք Արթուր Գալեյանին մենակ չենք թողնելու, ավելի մեծ կազմով կգնանք դատարան. Արթուր Վանեցյան
- Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում. Աբրահամյան
- Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք․ քաղաքացին՝ Գալեյանին կալանավորած քննիչին
- ՔԿ-ն բժշկական-անձնական բժշկական գաղտնիքներ է հրապարակում Գալեյաններից
- Վանեցյան. Քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուրին
- Աստղիկ Գալեյան. Մինչև վերջ գնալու եմ առաջ
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան