«Ժողովուրդ». Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:
Որոշման փաստաթղթում կարդում ենք. «Վարույթը հարուցվել է ընկերության կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթների իրացման միջոցով առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առկայության հիմքով»: Ինչու՝ որովհետեւ ընկերությունը թեեւ դեռ չի ստացել «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթի համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ) (դիմել է եւ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում), ամեն դեպքում, «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթ է արտադրել եւ վաճառում է: Հանձնաժողովն Արզնի ընկերության այս քայլը որակել է «որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` օրենքի խախտում)»:
Ընկերությանը տրվել է նախազգուշացում, ինչպես նաեւ «հանձնարարվել մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը, այդ թվում՝ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ համապատասխանեցնել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին»: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան