Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը, գրում է ParsToday-ը։
Չորեքշաբթի օրը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ Ռոստամ Ղասեմին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրների բարեկամությանը և երկու կողմերի լավ հարաբերություններին, ասել է, որ «երկու երկրների միջև ջրի, էլեկտրաէներգիայի, արդյունաբերության և նավթի ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենագլխավոր խնդիրը տարանցումն է»:
Ղասեմին հավելել է, որ Իրանը պատրաստ է վերջնական տեսքի բերել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքի կառուցման պայմանագիրը:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆևը նույնպես հայտարարել է, որ տարանցման հարցի քննարկումն իր Իրան կատարած այցի ժամանակ քննարկված կարևոր հարցերից է եղել, հավելելով, Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ղասեմիի այցին Ադրբեջան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան