Ղազախստանի խորհրդարանը դադարեցրել է հարկերի մասին ԱՊՀ համաձայնագիրը
Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատը) հինգշաբթի օրենք է ընդունել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների միջև հարկային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին 1992 թ մարտի 13-ի համաձայնագրի դադարեցման մասին արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քննարկումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
«Համաձայնագիրը ստորագրվել է հետխորհրդային անկախ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում՝ հարկման սկզբունքների և կանոնների միասնականացման վրա հիմնված համակարգված հարկային քաղաքականություն վարելու նպատակով: Կողմերը պայմանավորվել էին կիրառել հիմնական հարկերի միասնական ցանկ, որոնք առնչվում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների շահերին: Բացի այդ, կողմերը համաձայնության էին եկել Եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու և ԽՍՀՄ-ի կողմից ավելի վաղ կնքված պայմանագրերի կատարման հարցի վերաբերյալ»,-ասված է Ֆինանսների և բյուջեի կոմիտեի եզրակացության մեջ:
Նախագծում նշված է, որ համաձայնագրի ստորագրումից անցել է 30 տարի, ուստի փաստաթուղթը դադարել է ակտուալ լինել։ Բացի այդ, փաստաթղթի երկարաձգման համար դիմումների բացակայության պատճառով ԱՊՀ երկրները որոշել են դադարեցնել այն։
Սենատի ընդունումից հետո ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության դադարեցման մասին արձանագրության վավերացման մասին օրենքը կներկայացվի Ղազախստանի նախագահին ստորագրման։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի սկզբին աճել է 24 %-ով
- Վիվա-ՄՏՍ. ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում» համատեղ աշխատանքային միջավայր է բացվել
- ԱՊՀ երկրների թատրոնները հանդիպում եմ Սանկտ Պետերբուրգում
- 2023 թ-ին Ռուսաստանը դուրս կգա ԱՊՀ-ում կենսաթոշակների մասին համաձայնագրից
- ԱՊՀ պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը Ադրբեջանը ստորագրել է վերապահումով, ՀՀ-ն՝ հատուկ կարծիքով
- ԱՊՀ երկրները Մինսկում քննարկում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը
- ԱՊՀ երկրների ասամբլեայի հանդիսավոր նիստը նախատեսվում է մարտին Ալմաթիում
- ԱՊՀ երկների շահերից են բխում, որ բոլոր այլազգի քաղաքացիներն ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են. Սերգեյ Լավրով