ՓՊ-ն շարունակում է բերման ենթարկված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել
ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ պալատի կողմից ձևավորված փաստաբանների արագ արձագանքման խումբն ակտիվորեն շարունակում է առաջնային իրավաբանական անվճար օգնություն տրամադրել վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելու հետ կապված բերման ենթարկված քաղաքացիներին:
«Բերման ենթարկված քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով` (հեռ․ 010 600-701 (111), 033-600-714)»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա