Փաստաբան. Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Քիչ առաջ դուրս եկա ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեից, որտեղ բացատրություն տվեցի երեկ ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում երկու անչափահասների խոշտանգման փաստի առիվ նախապատրաստվող նյութերով։
Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն և բոլոր մեղավորները վաղ, թե ուշ կենթարկվեն խստագույն պատասխանատվության։
Նշեմ, որ համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է միմիայն ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։
Հ.Գ. Բարոյականությունը փոփոխական արժեք չէ, իսկ օպեր.գծով տեղակալ Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է»։
Հարակից հրապարակումներ`
- 50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը.Տիգրան Քոչարյան
- Թագուհի Թովմասյան. Ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Այսօր ակցիաների ընթացքում որևէ քաղաքացի բերման չի ենթարկվել. Ոստիկանություն
- Ոստիկանը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, բայց ոչ ապօրինի հրահանգներ կատարելու համար. Սաղաթելյան
- Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան
- Սպասելու ենք կոնկրետ արդյունքների. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո
- Պահանջներ ոստիկանապետին
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին