«Փաստ». Ազգային ուժերի պայքարի փուլում ենք
«Փաստ» թերթը գրում է.
«Ազգային ուժերի պայքարի փուլում ենք: Այս պայքարը պետք է լինի, որովհետև գործող իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ ոչ միայն չեն կարողացել լուծել ճգնաժամերը, այլ միայն խորացրել են դրանք:
Եվ այսօր էլ պայքար է ընթանում հանուն նրա, որ կարողանանք գտնել ազգային միասնական մոտեցումը, ինչը թույլ կտա հաղթահարել ճգնաժամերն ու երկիրը դեպի զարգացում տանել, որ գոնե մեր ազգային՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, ապագայի խնդիրները գալիք սերունդների համար լուծման ինչ-որ ուղղություն ստանան:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված շարժմանը՝ նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան