Երբ ասում ենք, որ երկրում ուզում ենք լինի անկախ դատական համակարգ, դա ձև չէ. Փաշինյան
«Ես գիտեմ, թե մեր քաղաքացիների մեծ մասի արձագանքն ինչպիսին է այս նախագծին և ես հատուկ եմ որոշել, որ այս հարցը պետք է կառավարության նիստում զեկուցենք և քննարկենք»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձրի բարձրացման նախագծի վերաբերյալ:
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը զեկուցեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 %-ի չափով հավելում:
Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, ապա պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, ոով եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 %-ը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվելու է հավելավճարի գումարի միայն 30 %-ը:
«Մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առչնվում են այդ դատարանների հետ, քանի որ արդարությունը րպատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ երկրում պետք է ունենանք։ Սա ունի սոցիալական, քաղաքական, իրավական նշանակություն, և հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, քանի որ ուզում ենք, որ Հայաստանում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:
Երբ ասում ենք, որ երկրում ուզում ենք լինի անկախ դատական համակարգ, դա ձև չէ, դա քաղաքական կարգախոս չէ, դա համոզմունք է, ցանկություն, նպատակ, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք»,-իր հերթին աշխատավարձի բարձրացումն հիմնավորեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ
- Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- 15.6 մլն դրամ՝ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան